Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Հարցեր նեռ-հերետիկոսին

Հարցեր նեռ-հերետիկոսին
28.10.2025 | 12:03

Կարեւոր հարցումներ ն. փ. նեռ-հերետիկոսի (այսուհետ «ն.փ.»)-ի հետեւորդներին եւ ընդհանրապէս բոլորին.

1. ն.փ.-ն մկրտու՞ած է Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու աւազանից։ Եթէ այո՝ ո՞ւր, ե՞րբ, եւ ո՞ր հոգեւորական հօր ձեռամբ։

Իսկ եթէ ոչ՝ ապա ի՞նչ իրաւունք ունի որպէս ոչ-քրիստոնեայ եւ ոչ-առաքելական, ներկայանալու որպէս Հայց. Առաքելական Եկեղեցու հետեւորդ, եւ մանաւանդ իր քիթը խառնելու այնտեղ ուր սահմանադրութիւնը անգամ իրեն թոյլ չի տայ խառնուել հոգեւոր գործերին։

2. Ամբողջ տարուան ընթացքում քանի՞ անգամ է «առաքելական հաւատացեալ» ն.փ.-ն ապաշխարել եւ հաղորդութիւն ստացել Հայց. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Եկեղեցու մէջ, ո՞ր Եկեղեցին է իր հոգեւոր ծուխը եւ հոգեւոր հովիւը 7 տարիների ընթացքում, կամ դրանից առաջ։

3. Սեպտեմբեր 2024, Սուրբ Միւռոնօրհնէքի տօնին երբ ներկայացաւ Ս. Էջմիածին այն ժամանակ վեհափառ հայրապետը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. կաթողիկոսը կաթողիկո՞ս էր թէ «Կտրիճ». իսկ եթէ վերջինը, ապա ինչի՞ էիր ներկայացել այնտեղ ամբողջ իշխանական կազմով, չէ՞ որ «կաթողիկոս չէր»։

4. Ինչո՞ւ «mister հաւատացեալի» «կին»-ը (որովհետեւ օրինաւոր կինը չէ այլ սեքսազուգընկերուհին) ՔԱՆԻՑՍ Ս. Էջմիածին եւ Սուրբ Պատարագին ներկայանում է հոլանի զգեստներով, սրունքաբաց կամ ուսա-կրծքացուցադրիչ զգեստներով, (nightclub-ո՞ւմ էր)։ Իսկ երբ ՔԱՆԻՑՍ ներկայանում է Վատիկան, յարգում է գգեստի եւ գլխաշորի բոլոր պրոտոկոլները։ Վատիկանը յարգանքի արժանի է՝ իսկ Ս. Էջմիածինը ո՞չ։

4. Ի՞նչ են կոչւում այն երեխաները որոնք ծնուել են առանց ամուսնական օրհնութեան..։

5. Եթէ ն.փ.-ն մկրտուած չէ (որը տիրող կարծիքն է), ապա ի՞նչ իրաւունքով հաղորդութիւն է ստանում ՈՐԵՒԷ եկեղեցուց, կամ քրիստոնեայ ներկայանում, որը մահացու մեղք է անապաշխար, ստախօս ու մարդասպան մարդուն համար։

6. Եթէ նա «Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ» է ապա ի՞նչ եւ ո՞ր հոգեւորական(ների) թոյլտւութեամբ (մէջը լինելով Ստեփան Ասատրյանը, եւ իրեն համախոհ բոլոր միւս կարգալոյծները՝ Հայաստանից Բուլղարիա), հաղորդութիւն է ստանում կաթոլիկ եկեղեցու մէջ, որը մեր Եկեղեցու հաղորդակարգին դէմ է, ինչպէս որ կաթոլիկ եկեղեցու մէջ արգելքը նոյնն է՝ մեր եկեղեցու նկատմամբ։

7. Եթէ քահանաները իր «եղբայրներ»-ն են (ըստ թուրքին) ապա ինչու է բանտարկում 12 «եղբայրներ», տանջում, խոշտանգում, առգրաւում եւ նրանց դէմ գործեր կարելով՝ բանտարկում եւ հալածում։

8. Մի օր, ԳՈՆԷ ՄԻ՛ ՕՐ, այդ «հայ առաքելականը» պաշտպանե՞ց Հայց. Առաքելական Եկեղեցու իրաւունքները, շահերը, գոյութիւնը բաքուի իր տիրոջ եւ ալլահշուքուր կոչուած շան դիմաց, թէ՞ բառացիօրէն հնազանդ շան վերածուեց այդ թշնամիների դիմաց, բերանը փակ պահելով, կաղկանձելով, շողոքորթելով եւ ստրուկի պէս կատարելով թուրքի ԱՄԷՆ հրահանգ։

9. ն.փ.-ն Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու քանի՞ աղօթք կամ խորհուրդ անգիր գիտի, Ս. Պատարագի մասին ե՞րբ է արտայայտուել, եւ ԻՆՔ ու իր երեխաները ո՞ր եկեղեցիներն են յաճախում ամէն կիրակի, ռեստորան կամ կլուբ գնալու փոխարէն։ «Կնոջ» մասին չեմ հարցնում...

10. ն.փ.-ն եթէ յարգում է «տեր արամ-ի» ձեռնադրութիւնը, ապա նրա կատարած անվավեր մկրտութիւնների ընթացքին, սուրբ միւռոնը Ո՞Ր հայրապետն է օրհնել իր ձեռքով։ Իսկ միւս կողմից ձեռնադրութիւնը ընդունելի է՝ կարգազրկումը ո՞չ, սա ո՞ր աղանդի օրէնքներով..։

11. Ըստ ն.փ-ին որ ներկայանում է որպէս. Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու «հաւատաւոր» զաւակ, եթէ նոյն Առաքելական Եկեղեցին իր նուիրապետական գահակալներով եւ եպիսկոպոսաց դասով զինք հռչակեն.

«ՆԶՈՎԵԱԼ եւ առ յաւէտ դատապարտեալ, կապեալ յաւիտեանս առ աւուրն ահեղ դատաստանի առաջի Աստուծոյ, ըստ բանին Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, արգելեալ զգիրն, զբանն եւ զգործն թշնամւոյ Եկեղեցւոյն. եւ ընդ յաւիտենական խարանիւ բաց առեալ զհոգիսն նորա սատանային»։

Ապա պիտի ընդունի՞ Եկեղեցու բարձրագոյն իշխանութեան բանադրանքը, որը տարածուելու է ԱՄԷՆ աւանդական եկեղեցիների պատրիարքների եւ հայրապետների սեղաններին, որոնք պիտի նոյնպէս զինք նկատեն նզովեալ հակաքրիստոնեայ, թէ՞ իր շունչը առնի «կեանքի խոսք» աղանդի մէջ (ուր է արդէն) կամ էլ շատ-շատ գնա ալլահշուքիւրի մզկիթը (لَا إِلَٰهَ إِلَّا ٱللَّٰهُ) «լա իլահա իլալլահ» ասելու։

12. Ինչպէ՞ս կարելի է բացատրել այն ԿԵՂԾԱՒՈՐ ընթացքը թէ Սեպտ. 2024-ին Ս. Էջմիածնում նոյն վեհափառի միւռոնի օրհնութեան ներկայ էր նեռը, իսկ մի տարի ետք, 2025-ին շիւքիւրեան հրահանգով եւ որպէս մատի փաթաթան «Վեհափառը մեղանչական է» խօսքով՝ ծածկում են Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու դէմ ամբողջ պայքարը որպէս ազգաշէն կառոյց։

13. Եթէ «վեհափառը մեղանչական է» (Ո՞ կեցցէ եւ ոչ մեղանչիցէ, կամովին թէ ակամայ), ապա քանի՞ մարդ է կեանքում վեհափառը սպանել, նրանց կոտորել, հաշմանդամ դարձրել, ազգը պառակտել, հայրենիք վաճառել կամ հողեր նուիրել թուրքին՝ ի տարբերութիւն ն.փ.-ի, որ իր ազգասպան, հայրենասպան, ստախօս, դաւաճան ու բռնատիրական ընթացքով հայրենիք է վաճառել, ազգը պառակտել, բոլորին ստել, Արարատ, Ցեղասպանութիւն եւ մեր սրբութիւնները ուրացել, եւ 5000 երիտասարդ ՍՊԱՆԵԼՈՎ, որոնց հոգիները Աստուծոյ դիմաց ահաւոր աղաղակում են իրեն արդար արեան համար..։

14. Հաւատո՞ւմ է ն.փ.-ն Աստուածային, ահեղ եւ ահաւոր անխուսափելի դատաստանին, իր կատարած անհամար ոճիրների համար՝ թէ՞ Աստուծոյ պիտի պատասխանի թէ.. այդ բոլորը ինքը չի արել... ՎԱՐՉԱՊԵ՜Տն է արել...։

Առայժմ այսքանը։

Տ. Սերոբ քահանայ ԱԶԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 124

Մեկնաբանություններ